Ադրբեջանը կրկին պատերազմով է սպառնում


13:56 , 12 մայիս, 2026
Իլհամը կրկին հոխորտացել է. հայտարարել է, թե եթե Հայաստանում իշխանության գան Արդբեջանն ատող քաղաքական ուժերը, ապա հայ ժողովուրդը լուրջ խնդիրներ կունենա:
 
Սա ուղիղ շանտաժ է, որի թիրախում հայ ժողովոդն է, իսկ շահառուն՝ Նիկոլը: Իլհամի ասածը հետևյալն է՝ կա՛մ Հայաստանը կունենա ադրբեջանահաճո իշխանություն, կա՛մ այն կվերանա: Սա հոգեբանական տեռոր է՝ ընդդեմ հայ հասարակության, որի հիմնական նպատակը վախի միջոցով ներհայատսանյան քաղաքական պրոցենսերի վրա ազդեցություն գործելն է: Թուրքերն ուզում են, որ հայ ժողովուրդը մնա ծնկած վիճակում, իսկ դրա համար պետք է մի բան՝ Նիկոլի վերարտադրություն, և քանի որ հայաստանյան նեքին անցուդարձին ուշիուշով հետևող թուրքերն արձանագրել են, որ Նիկոլի վարկանիշն ահավոր ցածր է, ուստի թերևս նրա իսկ «դաբրոյով» նման հայտարարություններ են անում, որպեսզի Նիկոլի՝ «խաղաղության» մասին ուղերձը տեղ հասնի:
 
Իլհամի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ անվերապահ կապիտուլյացիայի հետ, իսկ այն խաբուսիկ խաղաղությունը, որը կա, իրականում ընդամնեը երկու հայատյաց ղեկավարների միջև անձնական փոխպայմանավորվածության արդյունք է, այլ ոչ թե ինստիտուցիոնալ իրողություն: