Մարդը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել, լսում է այն, ինչ ցանկանում է լսել


09:54 , 10 հոկտեմբեր, 2013

Դուք նկատե՞լ եք, որ միաժամանակ նույն իրադարձությանը ներկա եղած տարբեր մարդիկ դրա մասին տարբեր կերպ են պատմում: Տպավորություն է ստեղծվում, թե խոսքը մի քանի իրարից տարբեր իրադարձությունների մասին է: Եվ սա վերաբերում է ոչ միայն տեղի ունեցածի գնահատմանը, այլև այն տեսանկյունին, որով մենք նայել ենք: Նույնը կատարվում է նաև լրագրության մեջ: Ինքներդ էլ կարող եք համոզվել, եթե նույն օրվա ընթացքում տարբեր հեռուստաալիքներով նայեք լուրերի թողարկումներն ու համեմատեք, թե տարբեր լրագրողներ ինչպես են գնահատում այս կամ այն իրադարձությունը: Եթե դա պաշտոնական հաղորդագրություն կամ մարզական նորություն չէ, ապա ձեզ կթվա, թե լրագրողները տարբեր ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ են կատարել: Գնահատականների ու կարծիքների նման բազմազանությունը կարող է և ՔԱՂԱՔԱԿԱՆ, և ԿՈՆՅՈՒԿՏՈՒՐԱՅԻՆ հետք ունենալ, բայց հաճախ ամեն ինչ շատ ավելի պարզ է. մարդը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել, լսում է այն, ինչ ցանկանում է լսել, հիշում է այն, ինչ ցանկանում է հիշել: