«Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել


21:58 , 11 մայիս, 2026
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ փրկարարները նախ կանխել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։