Ո՞ւմ է իրականում սիրում Նիկոլը
15:42 , 11 մայիս, 2026
Սյունիքի հանրահավաքի ժամանակ Նիկոլը հստակեցրել է, թե ինչ է ի վերջո Հայաստանում փոխվել 2018-ից հետո՝ ասելով.«…որ տատիկ պապիկները՝ ՀՀ-ի, տեսնում են ՀՀ վարչապետին և ասում են՝ ես քեզ սիրում եմ, և վարչապետն ասում ա՝ ես էլ ձեզ եմ սիրում… էսա փոխվել, որ Կառավարությունը ժողովրդին ասում ա՝ ժողովո՛ւրդ, ես քեզ սիրում եմ, ժողովուրդն էլ ասում ա՝ ես էլ քեզ եմ սիրում»: Հետո ընկնելով էքստազի մեջ՝ մի քանի անգամ վանկարկել է՝ ես ձեզ սիրում եմ, ես ձեզ սիրում եմ:
Պետք է հարց առաջանա՝ եթե սիրում էիր, ինչո՞ւ տարար հազարավոր երեխաբերի կոտորեցիր, ինչո՞ւ ազգի սերուցքը վերացրեցիր, իսկ հետո հայտարարեցիր, թե կարող էր և պատերազմ չլինել: Ինչո՞ւ «սիրող» կառավարությունը երկիրը հասցրեց մի վիճակի, երբ հազարավոր ընտանիքներ մինչ օրս ապրում են կորստի, անհայտության ու անարդարության զգացումով՝ ստիպված լինելով իրենց մեջ խեղդել այն ցավը, որի հետ Կառավարութունը նրանց միայնակ է թողել: Հո ասելով չէ, բա գործե՞րը: Ասել կարելի է ամեն ինչ, մինչդեռ գործերն են, որ պետք է խոսեն պոպուլիզմի փոխարեն: Սիրո՞ւմ ես, դե ուրեմն դուրս արի քաղաքականությունից, ազատիր մեզ էլ, քեզ էլ այս դժոխքից…
Իրականում Նիկոլը թուքերին է սիրում. մեզ մանիպուլյատիվ խոսքի միջոցով է փորձում համոզել, թե իբր սիրում է, մինչդեռ իր սերը թուրքերի պարագայում գործերով է ապացուցում՝ Հայաստանը ստորաբար ծնկի բերելով: