15:10 , 11 մայիս, 2026
Փաշինյանը երեկ իրեն բնորոշ խիստ արհեստածին ոգևորությամբ մեզ տեղեկացրեց, որ իր էջի դիտումները վերջին մեկ ամսվա ընթացքում գերազանցել է 200 միլիոնը: Մի կողմ դնենք էն փաստը, որ դա նշանակում է, որ աշխարհի բոլոր հայերը նորածիններից մինչև մահամերձ ծերունիներ ամեն աստծո օր դիտում են Փաշինյանի բոլոր նյութերը: Ենթադրենք դա այդպես է ու նրա՝ «ես անհայրենիք գեղցի չաթլախ եմ» շոուն իրոք տենց պահանջարկ է վայելում: Միևնույն է հարց է առաջանում՝ և՞...
Ի՞նչ ա նշանակում էդ դիտումները, որ իրենց սիրու՞մ են: Եթե սիրեին, նա ստիպված չէր լինի պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին: Եթե սիրեին, նա ստիպված չէր լինի ադմինիստրատիվ ռեսուրսով մարդկանց ոչխարի պես քշեր իր թատերական ներկայացումներին, որոնցից արդեն իր ամենամտերիմների հոգնածությունն է դժվար թաքցվում:
Ասեմ ավելին, եթե օրինակ հենց վաղն առավոտ մենք արթնանանք ու տեսնենք, որ Հ1-ով մի, օրինակ ԱԱԾ-ի անդեմ ու անհայտ փոխգնդապետ թղթից կարդում է հայտարարություն, որում ասված է, որ Փաշինյանն ու իր խմբակը ձերբակալված են, ըստ ձեզ, ի՞նչ կլինի Հայաստանի ներսում: Ըստ իս՝ ոչ մի բան: Բառիս բուն իմաստով ոչ մի բան տեղի չի ունենա: Էդ 200 միլիոն դիտողներից և ոչ մեկ դուրս չի գալու փողոց, պահանջի ազատ արձակել սիրելի վարչապետին: Իրա առաջ սեղան գցող, հետը նկարվող, գրկող, պաչող կազմից և ոչ մեկ մատը մատին չի խփելու: Ու բոլորը սա գիտեն: Բոլորը հասկանում են նաև, որ միակ մարդը, ով կարող է ինչ-որ գործողության դիմել՝ Ալիևն է:
Ալիևը ոչ թե գլխավոր, այլ միակ զսպող գործոնն է Հայաստանի ներսում: Չլիներ Ալիևը Նիկոլ իսկզբանե չէր էլ լինի: Իշխանության գալուց հետո էլ Փաշինյանը Ալիևին տվել է Հայաստանի կառավարման բոլոր բանալիները՝ հանձնելով Արցախը, ու բոլոր ռազմավարական դիրքերը Սյունիքում, Վայքում, Գեղարքունիքում և Տավուշում: Սահմանի անպաշտպանությունը Փաշինյանի անվտանգության միակ երաշխիքն է: Սա նույնպես բոլորը գիտեն՝ ԱԱԾ գնդապետից սկսած, ընդդիմադիրներով վերջացրած: Սա գիտեն նաև աշխարհաքաղաքական խաղացողները: ՌԴ-ն էլ, ԵՄ-ն էլ, ԱՄՆ-ն էլ, Թուրքիան ու Իրանն էլ գիտեն, որ Փաշինյանին իշխանազրկելը հղի է Ալիևի ռազմական ներխուժմամբ Հայաստան, որի հետևանքով նա էլ ավելի կհաբրգի միջազգային թատերաբեմում:
Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորին, բացի Ալիևից ու Փաշինյանից, պետք է մեկ բան՝ հնարավորինս նվազեցնել Փաշինյանի լեգիտիմությունը, բայց՝ չիշխանազրկել: ՌԴ-ն դա իր (հիմնականում տնտեսական) գործիքներով է անում, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն՝ իրենց զեկույցներով, Թուրքիան՝ իր գործիքակազմով...
200 միլիոն դիտումներն էլ, «ուրախ» ավտոբուսն էլ, խաշլամեն էլ, բուկլետ քարտեզներն էլ ունեն ընդամենը մեկ նպատակ՝ լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները: Ստեղծել իրականության պատրանք, որ եթե հանկարծ ինչ-որ միջազգային կառույց բռնի ու ակնարկի, որ ընտրությունները ժողովրդավար չէին, նա բերի, դեմ տա իր դիտումները, սելֆիները, վերջիվերջո խաշլամեն...
Կասեք, որ սա հեռանկարում չաշխատող բան է ու ճիշտ կլինեք, բայց ինքը վաղուց հեռանկարի մասին չի մտածում: Նրանք բոլորը ապրում են մեկ օրով: Եթե վաղը նա չի արթնացել բանտախցում, ուրեմն այդ օրը համարվում է հաջողված, իսկ ինչ կլինի մյուս օրը, դեռ կերևա... համենայնդեպս դեռ լիքը հանձնելու բան կա: