ՔՊ-ականները ազատ խոսքի դեմ նոր դավեր են նյութում


09:52 , 11 մայիս, 2026
«Լամա Ռուբոն», Ալենն ու ֆինանսների նախարար Հովհաննսիյան Վահիկը, պարզվում է, գտել են ձևը, թե ինչպես կարելի է ընդդիմադիր ԶԼՄ-ների վերջը տալ, իշխանություններին քաննդատողների բերանը փակել. հայտարարագիր ներկայացնող բոլոր քաղաքացիներին հնարավորություն են տալու, որպեսզի ամեն մեկն իր ընտրությամբ սեփական միջոցնրից գումար հատկացնի այն լրատվամիջոցին, որին վստահում է: «Դուք, կեղտո՛տ լրատվամիջոցներ, ստիպված չեք լինի SMS-ով հոդված գրել»,-մասնավորապես՝ հայտարարել է  Ռուբինյան Ռուբիկը:
 
Ինչպես հայտնի է, «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս 2026»-ում ներառված 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 34-րդի փոխարեն: Կասկած չկա, որ եթե կյանքի կոչվի այն, ինչի մասին խոսել են կարկառուն ՔՊ-ականնեը, ապա հաջորդ տարի Հայաստանը կհայտնի անհամեմատ ավելի ցածր հորիզոնականում ՝ դասվելով այլևս լիովին անազատ մամուլ ունեցողների շարքին, բայց դա, ըստ երոևւթյին, ՔՊ-ին քիչ է  հուզում:
 
Ո՞րն է խնդրիրը: Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր ԶԼՄ-ները Նիկոլի համար պրոբլեմ են, և դրանում համոզվելու համար պետք է ընդամենը դիտել նրա ամենշաբաթյա ասուլիսները: Այս քայլով իշխանութոնները հույս ունեն՝ փակելու ԶԼՄ-երի ֆինանսավորման աղբյուրները՝ դրանց գցելու ծանր վիճակի մեջ՝ հաշվարկով, որ քաղաքացիերից շատ քչերը կցանկանան սեփական գրպանից փող տալ այս կամ այն ԶԼՄ-ին: Մյուս կողմից՝ կա ցանկություն՝ թույլ չտալու նոր ընդդիմադիր ԶԼՄ-բերի ի հայտ գալը, քանի որ եթե հները, որոնք ունեն կայուն լսարան, կարող են նման տեսականորեն լուծել իրենց խնդիները, ապա նորերին դա անել դժվար կլինի: Արդյունքում լրատվական դաշտը կարող է այսպես ասած զտվել, երբ դաշտում տեղ կլինի հիմնականում միայն խոշոր պրոիշխանական մեդիաների համար ու մի քանի ընդդիմադիր ԶԼՄ-ի։