Ո՞վ է «Լամա Ռուբոյի» հերոսը
13:50 , 11 մայիս, 2026
Սյունիքում տեղի ունեցած հանրահավաքին «Լամա Ռուբոն Միրզոյան Արոյին ներկայացրել է որպես մեկը, ով որոշել էր ոչ թե ենթարկվել անխուսափելի իրականությանը, այլ իրականությունը ենթարկեցնել իրեն՝ հետպատերազմյան շրջանում դրսևորելով անօրինակ լավատեսություն:
Ռուբինյան Ռուբիկն այնպես է նկարագրել Միրզոյան Արոյին, ասես խոսում է Տալեյրանի կամ Բրիանի մասին: Արոն այն մարդն է, որ գլուխը կախ՝ կետ առ կետ իրագործել է Բայրամով Ջեյհունի հրահանգները՝ օգնելով Իլհամին՝ այսօր ունենալու իրավունք՝ ասելու՝ հասել են այն ամենին, ինչ ուզում էին: Թշնամու երազանքներն իրագործելը հերոսությո՞ւն է, թե՞ հակառակը:
Եթե այդ թշնամին թուրքն է, ապա «Լամա Ռուբոյի» համար՝ հակառակը: Նա համբուրում է Արոյի ճակատը, քանի որ այդ մարդու անմիջական ջանքերով է նաև, որ Ռուբոյից չի հաիասթափվել Քըլըչը: