Որ ասում էիք՝ «Ասե՛ք, կանենք», ասացինք, բա ինչո՞ւ չարեցիք. մի հատ «լադոկ» ենք ընկնում, անհասանելի ենք դառնում. քաղաքացին՝ Ավինյանին


13:01 , 11 մայիս, 2026

Լսել ենք, հավատացել ենք։ Այն, որ ասում էիք՝ «Ասե՛ք, կանենք» է, ասացինք, բա ինչո՞ւ չարեցիք: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է քաղաքացին՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Ասում էիք՝ փոսերը սաղ ասֆալտներ անենք, հիմա, որ մի հատ «լադոկ» ենք ընկնում, անհասանելի ենք դառնում, կապից կտրվում ենք»,-նշել է քաղաքացին:

Ավինյանը խնդրել է քաղաքացուն նշել կենտրոնական փողոցի հստակ անուն, որտեղ այսօրվա դրությամբ փոսեր կան: Քաղաքացու դիտարկմանը, թե Էրեբունու բոլոր փողոցներում էլ կան, քաղաքապետն ասել է՝ 

«Եղբայր, արի, հեսա գնում ենք այդ փողոցներով: Արի, հենց հիմա գնալու ենք այդ փողոցներով քայլենք»։