11:26 , 11 մայիս, 2026Tert.am-ը գրում է.
Կորոնավիրուսի ժամանակ մենք աշխատում էինք տնից. մենք սովորել ենք դրան. ժամանակի պահանջն է՝ կրկին վերադառնալ այդ մեթոդներին: Այս մասին ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքների ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի ժամանակ մենք աշխատում էինք տնից, անցկացնում էինք վիրտուալ հանդիպումներ, տեսակոնֆերանսներ։ Մենք սովորել ենք դրան։ Ժամանակի պահանջն է՝ կրկին վերադառնալ այդ մեթոդներին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Հայդարաբադում։
Վարչապետը ընդգծել է արտարժույթի խնայողության և էներգակիրների ներմուծումից կախվածության նվազեցման անհրաժեշտությունը։ Բացի այդ, Մոդիի խոսքով, Հնդկաստանի քաղաքացիները պետք է վերանայեն իրենց սպառողական սովորությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: