12:11 , 9 մայիս, 2026Tert.am-ը գրում է.
Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը։ Այս մասին գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Երկիրը երկիր է իր հիշողությամբ:
Ես դասական քաղաքական գործիչ չեմ և այս սուրբ օրը չեմ ասելու արհեստական ու ճոռոմ բառեր։ Իմ համար այսօր առաջին հերթին մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ խոնարհվելու օր է։ Կրկին արձանագրելու, որ մենք պարտք ենք հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին, վիրավորներին, նրանց ընտանիքներին։
Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր։ Մեզնից դա խլեցին։ Մեզ թողեցին պարտություն ու խեղճություն։ Բայց մայիս ամսին կա մի օր, որը մեր հույսի ու լույսի օրն է։ Մեր նոր սերնդի օրը, մեր երկրի ապագայի օրը։ Դա դպրոցական վերջին զանգի օրն է։ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը։
Այս տարի դպրոց ավարտողների մի մասը հավանաբար մասնակցելու է իր կյանքի առաջին ընտրություններին։ Մյուս մասը դեռ ընտրելու իրավունք չունի, բայց նրանք բոլորը միասին մտնում են մեծ կյանք, ու մենք նրանց ենք փոխանցում այսօրվա Հայաստանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: