Քիմ Քարդաշյանի մայրը հաստատել է իր ամուսնալուծության մասին լուրը


09:00 , 10 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները, ամուսնալուծվել է:

Քրիսի և Բրյուսի ամուսնությունը տևել է 22 տարի: Դեռևս նախորդ գարնանը լուրեր էին պտտվում ամուսնալուծության մասին, սակայն զույգն այդ մասին պաշտոնապես հայտարարել է միայն հոկտեմբերի 8-ին:

«Քրիսն ընդունել և հաշտվել է դրա հետ: Այժմ նա կենտրոնացած է իր երեխաների և աշխատանքի վրա: Իհարկե, դա տխուր լուր է, սակայն ամեն ինչ վաղուց էր տանում ամուսնալուծության, այդ պատճառով էլ բոլորն էլ ժամանակ ունեին այդ մտքի հետ հարմարվելու համար»,- E! կայքին ասել է Քրիս Ջեների մտերիմներից մեկը:

Ամուսնալուծված զույգն ասել է, որ իրենք միշտ լավ ընկերներ կմնան: