«Հայկական ժամանակ». Խոսվում է ՀՅԴ–ական Հրայր Կարապետյանի՝ Սանկտ Պետերբուրգում հյուպատոս նշանակվելու մասին


08:45 , 10 հոկտեմբեր, 2013

«Ընդդիմադիր համարվող Դաշնակցության ներկայացուցիչները հերթով տարբեր պաշտոններ են ստանում՝ Վահան Հովհաննիսյան, Արամայիս Գրիգորյան, խոսվում է Հրայր Կարապետյանի Սանկտ Պետերբուրգում հյուպատոս նշանակվելու մասին։ Նախօրեին փորձեցինք ՀՅԴ-ից պարզաբանում ստանալ, թե ինչ է նշանակում այս ամենը։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, լսելով մեր հարցը, հայտարարեց, թե ՀՀ-ում չէ։ ՀՅԴ ղեկավար կազմի մյուս անդամները հեոախոսազանգերին չէին պատասխանում։ Սակայն կուսակցության պատասխանատուներից մեկը մեզ հայտնեց, որ ՀՅԴ-ն քաղաքական որոշում է կայացրել՝ այս փուլում չխոսել։ Իրականում, ՀՅԴ-ն ինչպիսի բացատրություններ էլ գտնի տեղի ունեցողի վերաբերյալ, հասարակության կողմից դրանք չեն ընկալվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: