Փաստորեն՝ Նիկոլը գիտակցաբար Հայաստանը գցեց շան օրը, որ սոնիկները պարծենալու տեղ ունենան
12:25 , 8 մայիս, 2026
Ղազարյան Սոնիկը, շոյված Մակրոնի խոսքից, հայտարարել է, թե եվրոպացիներն էլ են արձանագրում, որ հայ ժողովրդի ու հայկական իշխանությունների պայքարն արդար է նաև միջազգային հարաբերությունների տեսանկյունից: «Մենք պայքարում ենք պետականության համար, մեր տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության մասին. այստեղ մենք ունենք լայն աջակցություն, իհարկե, ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ընդհանուր համայնքի»,-մասնավորապես՝ պարծեցել է Սոնիկը:
Փաստորեն՝ Նիկոլը գիտակցաբար Հայաստանը գցեց շան օրը, որ սոնիկները պարծենալու տեղ ունենան՝ իրականում, սակայն, դրա համար չունենալով որևէ հիմք: Ստացվում է՝ ավելի քան 42000-ից մինչև 29000 փոքրանալն ու գոնե դա մի կերպ պահելու համար անդադար ստորանալը պարծանքի առարկա է ՔՊ-ականների համար: Ստացվում է, որ արցախյան ամբողջ պայքարն ապօրինի է եղել, այսինքն՝ ճիշտ է Իլհամի քարոզչական նարատիվը, ՔՊ-ականների համար դա է լեգիտիմը:
Կովկասում երբեմնի թիվ մեկ գործոն հանդիսացած երկիրն այսօր պայքարում է գոյատևման համար, ինչպե՞ս կարող է դա լինել պարծանքի առարկա, մեկը կբացաըտրի՞: Դա նույնն է, ինչ՝ Ուկրաինան պարծենա, որ Ռուսաստանը գրավել է իր տարածքի մոտ 20%-ը. Արցախն ու 7 շրջանները դե ֆակտո Հայաստան էին, իսկ աշխարհն այդ պայքարը երբեք չի համարել ոչ լեգիտիմ, հետևաբար՝ ինչո՞վ է պարծենում Սոնիկը, պարենմում է, որ Նիկոլն իրականացրել է թուրքերի երազա՞նքը:
Սոնիկն ընդամենը փորձել է արդարացնել Նիկոլի գիտակցված քաղաքականութան հետևանքով հայ ժողովրդին պատուհասած աղետները՝ հայտարարելով, թե այդ աղետների հետևանքով ձևավորված ողբերգական իրողություններն են միայն, որ լեգիտիմացնում են հայկական պետականությունը, ինչը ոչ միան նոնսենս է, այլև ցայտուն դավաճանություն: