Չինաստանում պաշտպանության երկու նախկին նախարարի մաhապшտժի են դատապարտել կաշառակերnւթյան համար


15:53 , 7 մայիս, 2026

Չինաստանի պաշտպանության երկու նախկին նախարար Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն հինգշաբթի օրը կաշառակերության մեղադրանքով դատապարտվել են մահապատժի՝ երկու տարի կատարման հետաձգմամբ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:

Նրանց դատավճիռներն առանձին-առանձին կայացվել են Չինաստանի ռազմական դատարանի կողմից։

Թե՛ Վեյը, թե՛ Լիին եղել են նաև Կենտրոնական ռազմական խորհրդի նախկին անդամներ և նախկին պետական խորհրդականներ։

Համաձայն դատարանի որոշումների՝ Վեյը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու հանցանքի մեջ, իսկ Լին՝ և՛ կաշառք վերցնելու, և՛ կաշառք առաջարկելու հանցագործությունների մեջ։

Նրանք նաև ցմահ զրկվել են քաղաքական իրավունքներից, իսկ նրանց ողջ անձնական գույքը ենթակա է բռնագրավման։

Դատարանի որոշումներում նշվում է, որ երկամյա հետաձգման ժամկետի ավարտից հետո, երբ օրենքի համաձայն նրանց պատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկման, պատժի հետագա մեղմացում կամ պայմանական վաղաժամկետ ազատում չի թույլատրվի։