Նիկոլը ցինիկաբար շահարկում է Վեդիի մանկապղծության դեպքը


15:13 , 7 մայիս, 2026
Մեկնաբանելով Վեդիի մանկապղծության աղմկահարույց դեպքը՝ Նիկոլը դրա համար պատասխանտու է հռչակել ավանդական արժեքների ջատագովներին՝ բողոքելով, թե երբ Կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը փորձում էին երեխաներին պաշտպանել մանկապղծությունից՝ կրթական ծրագրերի միջոցով նաև, լրատվամիջոցները հակազդում էին ու իրենց մեղադրում արժեքների դեմ ոտնձգության համար:

Տեսականաորեն Վեդիի դեպքը կարո՞ղ է տրիգեր դառնալ՝ այսպես կոչված արևմտյան արժեքների՝ Հայաստան նեթափանցումն ինտենսիվացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ հենց նման դեպքերի շահարկմամբ է, որ լիբերալ արժեհամակարգ քարոզողները ճեղքում են հասարական դիմադրությունն ու հեզհետե ազդեցություն ձեռք բերում ողջ հասարակության, իսկ հետո նաև պետության վրա: Նույն միասեռ ամուսնությունները, որոնք օրինականացվել են բազմաթիվ արևմտյան եկրներում, մեկ օրում ի հայտ չեն եկել, ժամանակին այնտեղ էլ եղել են ավանդական հասարակություններ:

«Օվերտոնի պատուհան» բացելու հարցում Նիկոլը, ինպես արդեն համոզվել ենք, չունի կարմիր գծեր ու «իզմեր», և եթե մի մարդ Արցախը ոչնչացնելուց հետո կանգնում ու ասում է՝ լավ է արել, ապա շատ հեշտորեն կարող է և վերջնարդյունքում հասարակությունը քայքայող ու այն ատոմիզացնող որոշումներ ևս կայացնել: