Տիխանովսկայայի միջոցով Նիկոլը կարևոր մեսիջ է հղում Մոսկվային


14:02 , 7 մայիս, 2026
Եվրոպացի ղեկավարների հետ Հայաստան էր եկել ոչ միայն Զելենսկին, այլև Լուկաշեկոյի քաղաքական ախոյան ու եվրոպացի լիբերալների սիրելի Տիխանովսկայա Սվետլանան: Հայկական ԶԼՄ-ների ուշադրությունից այդ հանգամանքը չէր վրիպել, ու նրան հյուրընկալել էր ոչ միայն արևմտյան փողերով կերակրվող հայկական ԶԼՄ-ներից մեկը, այլև Անդրեասյան Ժաննայի ամուսնյակ չաղ Պետիկը, ինչը նշանակում է, որ Սվետլանան արժանացել է մեծ ուշադրության նաև հայկական պետության կողմից:

Մայիսի 9-ին Մոսկվա մեկնել չպատրաստվող Նիկոլի կողմից սա խորը քաղաքական ենթատեքստ ունեցող դիվանագիտական ժեստ է, դեմարշ՝ ուղղված ոչ այնքան Բածկային, որքան Պուտինին. ուզում են ցույց տալ, թե Հայաստանն աշխարհաքաղաքական բևեռներից որ մեկի ծիրում է այլևս, ու թե ինչ է լինելու, եթե ամռանը ՔՊ-ն վերարտադրվի: Սվետլանան ոչ միայն ասենք Սիմոնյան Ալենի, այլև հենց Հայաստանի կողմից ընդունելի ու նախապատվելի քաղաքական գործիչ է, ինչը խոսում է այն մասին, որ վեկտորալ այն փոփոխությունները, որի դրսևորումներին ականատես ենք դառնում հիմա, էապես խորոնալու են ու դառնալու անկասելի՝ Հայաստանը դարձնելով հակառուսականության փարոս՝ Հարավային Կովկասում. «և՛…,և…՛»-ին վերջ է գալու այլևս, իսկ ընտրությունը կատարվելու է հօգուտ «քաղաքակիրթ աշխարհի»:

Բա հետանքները՝ կհարցնեք: Դրանց վրա Նիկոլը խորապես թքած ունի. նրա համար կարևորագույնն իր աթոռի անձեռնմխելիությունն է, իսկ հետևանքները թող ժողովուդը քաշի: