04:37 , 10 հոկտեմբեր, 2013Զինվորական համազգեստ մի հագեք Հայաստանի անկախության կամ Էրեբունի Երևանի տարեդարձի կապակցությամբ, մի հագեք Հայոց բանակի ծննդյան տոնի առթիվ. հագեք այն ժամանակ երբ կգիտակցեք այդ համազգեստի անցած ուղին, կերտած ճանապարհը, հաղթանակած ոգին: Լինելով ՏԵՐ մի խոսեք բանակի հաղթած ճանապարհից կամ հզորությունից: Այն ժամանակ խոսեք երբ ազատամարտիկ հարգել, զինվոր հարգել, ծառայություն հարգել կիմանաք, ԻՔՍ ՎԵՑ-երի ՈՒ ՌԵՆՋ ՌՈՎԵՌՆԵՐ-ի մեջ ծառայություն չկա, երբ կզգաք թե ինչ է վիրավոր լինելը, որդի կամ հայր կորցնելը պատերազմին, կամ 2 տարի հայրենիքին տված պարտքը: Չէէէէ, դուք հայրենասեր եք առանց զինվորական համազգեստի, առանց ավտոմատի, առանց ազատամարտիկին գնահատելու: Սկի ԽՐԱՄԱՏ բառի իմաստը չգիտենալով դուք հիմա կոչվում եք ՀԱՅՐԵՆԱՍԵՐ: Բրավո, կեցցենք մենք, որ հանդուրժում ենք դա: Էէէէհհհհհհհհ (ինչպես կգոչեր մեծն ՀԱՅ Մհեր Մկրտչյանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում) ԱՄՈԹ է, ՄԵԾ ՄԱՐԴ ԵՔ ՏՈՈՈՈ: