14:39 , 6 մայիս, 2026
Այսօր՝ 15:45-ի սահմաններում, օգտվել եմ Երևանի 18 համարի ավտոբուսից։ Բանկային քարտը մոտեցրել եմ դիմացի վալիդատորին․ ցույց է տվել մերժված։ Մյուս վալիդատորին եմ մոտեցրել՝ կրկին նույնը։ Բանկի հավելվածով տեղում նայեցի՝ երկու անգամն էլ վճարումը կատարվել էր։ Տեղեկացրեցի վարորդին:
Ինչ եմ ուզում ասել… շատ մարդիկ տրանսպորտից դուրս են հրավիրվում այն պատճառով, որ, իբր, միայն դատարկ քարտի դեպքում է սարքը մերժում վճարումը։
Խնդրում եմ լուծել սարքերի տեխնիկական և ծրագրային խնդիրները:
Հոգնել եմ «մերժված» լինելուց