Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրшվոր


21:15 , 5 մայիս, 2026
Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Սեյրան Գ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։