03:50 , 10 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառեցված մրգերը և բանջարեղենները ավելի օգտակար կարող են լինել, քան թարմերը, քանի որ ավելի շատ վիտամիններ և հակաքաղցկեղային հակաօքսիդանտներ են պարունակում: Այս մասին գրում է Federal Post-ը:
3 դեպքերից 2-ում սառեցված մթերքներն ավելի շատ հակաօքսիդանտային միացություններ, այդ թվում C վիտամին, պոլիֆենոլ, անտոցիան, լյութեին և բետակարոտին են պարունակում:
Մրգերն ու բանջարեղենները, որոնք վաճառվում են սառնարաններում, սառեցվել են բերքահավաքից անմիջապես հետո, ուստի նրանցում պահպանվել են հակաօքսիդանտները և վիտամինները:
Պարզվել է, որ սառեցված բրոկոլին անգամ ավելի շատ բետակարոտին է պարունակում, քան թարմը: Իսկ սառեցված գազարում 3 անգամ ավելի շատ լյութեին և 2 անգամ ավելի շատ բետակարոտին կա: