ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս


13:56 , 5 մայիս, 2026

168.am-ը գրում է.

Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում, այդ թվում՝ արտաքին միջամտությանը հակազդելու և դիմադրողականությունը ամրապնդելու ԵՄ նոր առաքելությամբ»,- գրել է նա։