Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսաֆnբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով․ Մեդվեդև


23:42 , 4 մայիս, 2026

Tert.am-ը գրում է․

Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով։ Չնայած, հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի տգետներին անգլերենով խոսելու հնարավորություն տան, գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ առանց անուններ նշելու։