70 մլն դրամ կուղղվի կրթաթոշակներին


23:19 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կտրամադրվի 70 մլն դրամ կրթաթոշակներ հատկացնելու համար:

2011 թվականից իրականացվող ծրագրով 2011 թվականին կրթաթոշակ են ստացել 600 ուսանող, իսկ 2012 թվականին՝ 750 ուսանող: 

Այս անգամ ուշադրության կենտրոնում են լինելու նաև Հայաստանում գտնվող սիրիահայ ուսանողները : Նախատեսվում է հատկացնել 60 մլն դրամ՝ Հայաստանում ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի համար և 10 մլն դրամ՝ սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար: 

Այս ծրագրից օգտվելու համար ուսանողները պետք է դիմեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամ և համապատասխանելով որոշակի չափանիշներին, մրցութային կարգով ստանան ուսման վարձի փոխհատուցում: