«ԳԱԶ 2410»-ը Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բախվել է քարե պարսպին և կողաշրջվել, կա զnհ
21:27 , 2 մայիս, 2026
Այսօր ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղում մահացել է։