22:28 , 9 հոկտեմբեր, 2013
«Առաջին իսկ օրվանից մինչև այսօր իմ կարծիքը չի փոխվել, քանի որ ես ճարտարապետ եմ,մեծ վարպետների հետ եմ աշխատել և նրանց աշակերտն եմ:
«Փակ» շուկան միշտ ասել եմ ու կկրկնեմ մեր ազգային արժեքներից լավագույններից մեկն էր:Եթե մարդը չի ընկալում դրա արժեքը, սա ընդամենը կրթության պակաս է»,-HayNews.am–ի հետ զրույցում ասաց ճարտարապետ,Երևանի պատվավոր քաղաքացի ՀՀԿ ավագանու անդամ Լևոն Իգիթյանը:
Լևոն Իգիթյանն ասում է՝ եթե դպրոցում Նարեկացի դասավանդեին, ապա հայրերը այսօր Նարեկացուց կազդվեին,ու նման բաներ չէին անի:
««Փակ» Շուկան աղճատված է ,աղավաղված է, ու ես շատ տխրում եմ դրա համար, որ մենք, որպես պետություն, չկարողացանք մի անհատի հաղթել»:
ճարտարապետը նշում է նաև, որ իշխանությունը օրինական նախագիծ էր հաստատել , ու «Փակ» շուկայի սեփականատիրոջը թույլ էր տվել, որ միայն ստորգետնյա կայանատեղի կառուցի: «Եթե որևէ ուրիշ թույլտվություն կգտնենք,ցույց տվեք ինձ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ