Պապոյան Գևորը փորձել է փրկել Նիկոլի վարկանիշը


15:54 , 1 մայիս, 2026
Ինչպես հայտնի է, վերջին օրերին Ռուսաստանի շուկայում «Ջերմուկ» հանքային ջրի շուրջ կոնկրետ խնդիր է առաջացել. մի քանի խոշոր խմբաքանակի վաճառքի կասեցում է տեղի ունեցել՝ ստանդարտների խախտան պատճառաբանությամբ: Ի դեպ՝ ռուսների խոշորացույցի տակ է հայտնվել ոչ միայն «Ջերմուկը». ընդհանուր առմամբ խստացվել են հայկական ապրանքների նկատմամբ պահանջները ևս։

Այս իրավիճակը լրագրողների հետ ճեպազույցում մեկնաբանել է Էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորը, որը, ի պատասխան իրեն ուղղված հարցին՝ այս ամենում չկա՞ քաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով ՌԴ-ից ուղիղ կերպով ստացված ազդակները, հետույք է պատռել ու պնդել, թե որևիցե քաղաքական ենթատեքստ այս ամենում չկա, իսկ առաջացած խնդրներն էլ էքստրաօրդինար չեն ու շատ շուտով կհարթվեն:

Խիստ կասկածում ենք, որ կհարթվեն, քանի որ մարդ պետք է առնվազն ապուշ լինի կամ ՔՊ-ական՝ չարձանագրելու, որ նման եղանակով ռուսները շատ հստակ ուղերձ են հղում թերևս ոչ միայն Նիկոլին, այլև հայ հասարակությանն առ այն, որ եթե Հայաստանը շարունակի յուր «եվրոպական» ընթացքը՝ սկսելով ավելի հաճախ հյուրընկալել ասենք նույն Զելենսկիի, ապա այնպիսի հետևանքներ կարող են լինել, որ ոչ մեկին քիչ չի թվա:

Բայց ինչո՞ւ է Գևորն այս փաստը հերքել: Հերքել է՝ հույսով, որ կկարողանա Նիկոլի վրայից քաղաքական պատասխանատվությունը «քերել», կկարողանա քողարկել այն փաստը, որ հայ-ռուսական հարաբերոթյուներում ներկայումս տեղի ունեցող վտանգավոր պրոցեսները բացառապես Նիկոլի վարած քաղաքականության հետևանքն է, որի տակ է մնալու, սակայն, ամբողջ հասարակությունը: Գևորը թերևս հույս ունի, որ իր «կռուտիտները» կօգնեն, որպեսզի ընտրություններում Նիկոլը մի փոքր աելի շատ ձայն հավաքի:

Չի հավաքելու. հայ հասարակությունը խոտ չի ուտում…