Ընդդիմության հասցեին Նիկոլի ուղղած մեղադրանքների իրական նպատակը սեփական սխալները քողարկելն է


13:53 , 1 մայիս, 2026
Արձագանքելով Իլհամի այն հայտարարությանը, որ շուրջ 300000 ադրբեջանցի դիմել է ՀՀ-ին՝ վերադարձի ակնկալիքով, ինչպես նաև պատասխանելով դրանից բխող հարցին՝ նման իրավունք ադրբեջանցիներն ունե՞ն, թե՞ ոչ, Նիկոլը թիրախավոել է ԶԼՄ-ներին ու ընդդիմությանը՝ պնդելով, թե արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթն է, որ պատճառ է դառնում ադբեջանցիների՝ Հայաստան վրադարձի մասին նմանօրինակ հայտարարությունների, այնինչ իրենց քաղաքականության արդյուքնում այդ թեման իբր փակվել է:

Հարց՝ եթե թեման փակվել է, ապա ինչո՞ւ է Իլհամը նմաատիպ հայտարարություն անում, կամ ինչո՞ւ են Բաքվում «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարան կազմում ու «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթ զարգացնում: Իրականում հենց Նիկոլի վարած քաղաքականությունն է, որ թույլ է տալիս ադրբեջանցիներին լկտիաբար դրսևորվել, քանի որ երբ թուրքը թուլություն է զգում, անմիջապես հարձակվում է, իսկ Նիկոլի պատճառով այսօր Հայաստանը պրակտիկորեն գոյութություն չունեցող երկիր է:

Ընդդիմության հասցեին Նիկոլի ուղղած մեղադրանքների իրական նպատակը սեփական սխալները քողարկելն է ճիշտ այնպես, ինչպես արվում է ասենք Արցախի կործանման հարցում. իր իսկ ձեռքով գնաց ու Արցախը որպես Ադրբեջան հռչակեց, մինչդեռ ընդդիմությանն ու Արցախի ղեկավարությանն են մեղադրում այսօրասենք չկռվելու կամ Հայաստան բռնագաղթելու համար: