Զինվորական կենսաթոշակները կբարձրանան


21:49 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

2014 թվականի հուլիսի 1 ից նախատեսվում է բարձրացնել զինվորական կենսաթոշակների չափերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվելու է նոր ձևով: Առաջին խմբի հաշմանդամի համար կենսաթոշակը հաշվարկելվելու է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 100 տոկոսի չափով, նախկին 70 տոկոսի փոխարեն, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 150 տոկոսից ոչ պակաս: 

Երկրորդ խմբի հաշմանդամի համար կենսաթոշակը հաշվարկելվելու է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 80 տոկոսի չափով, նախկին 60 տոկոսի փոխարեն, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 110 տոկոսից ոչ պակաս: 

Եվ երրորդ խմբի հաշմանդամի համար կենսաթոշակը հաշվարկելվելու է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, նախկին 40 տոկոսի փոխարեն, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից ոչ պակաս: 

Զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը կազմում է կենսաթոշակի նվազագույն չափի մեկուկեսապատիկը: Հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում: