Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 83%–ը. Էքզիթ–փոլ


19:58 , 9 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Սոցիոլոգների տվյալներով Ադրբեջանի նախագահական ընտրություններումհաղթել է երկրի գործողնախագահ Իլհամ Ալիևը։ Էքզիթ–փոլերի համաձայն, Ալիևի օգտին քվեարկել է քվեարկողների 83%–ը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Երկրորդ տեղը զբաղեցրել է միավորված ընդդիմության թեկնածու Ջամալ Հասանլին։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 8,2%–ը։ Երրոդ տեղում՝ 2% ձայներով Իգբալ Աղազադեն է։

Մյուս 7 թեկնածուները, սոցիոլոգների տվյալներով, մեկից քիչ տոկոս ձայն են հավաքել։ 

Ընտրոթյուններին ընտրողների մասնակցությունը կազմել է 63%։