«Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը` Հանրապետության հրապարակում


18:52 , 29 ապրիլ, 2026

Այսօր Պարի միջազգային օրն է. ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արի՛, պարի՛» տոնական միջոցառումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Տոնական օրվա ծրագրի մեկնարկն ազդարարվել է Հանրապետության հրապարակում «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառմամբ:

Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը միավորել է շուրջ 4000 պարողների՝

Պարային ֆլեշմոբեր են նախատեսված նաև ժամը 18:00-ին՝ Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում:
Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:

Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։

Возможно, это изображение ребенок и танцыВозможно, это изображение один или несколько человек и люди танцуют

Возможно, это изображение один или несколько человек, толпа, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии, Бранденбургские ворота и текстВозможно, это изображение один или несколько человек, толпа и текстВозможно, это изображение один или несколько человек и памятникВозможно, это изображение один или несколько человек и текстВозможно, это изображение ребенок, толпа и текст "Dol cO 100l 100l iool"Возможно, это изображение толпаВозможно, это изображение кларнет и толпаВозможно, это изображение толпа