Ի՞նչ տեղի կունենա, եթե «Լամա Ռուբոն» չզրկվի որպես իշխանավոր «լայվեր» անելու հնարավորությունից


16:10 , 29 ապրիլ, 2026
«Լամա Ռուբոն», որ նախկին իշխանություններին մեղադրել է Հայաստանի բնակչությունը 300000-ով կրճատելու համար՝ միաժամանակ պնդելով, թե ոչ մի ադրբեջանցի էլ Հայաստան չի վերադառնալու, հայտարարել է, թե իրենց օրոք աննախադեպ ներգաղթ է եղել. նախորդ տարի, ըստ Ռուբիկի, 8000-ով ավել ՀՀ քաղաքացի է եկել Հայաստան:

Նախ՝ հարց է առաջանում՝ Ռուբիկը վստա՞հ է, որ ոչ մի ադրբեջանցի Հայաստան չի վերադառնալու մի դեպքում,երբ հայտնի է, թե ուր է ՔՊ-ն Հայաստանը տանում, ապա՝ արդյոք բարոյական իրավունք ունի՞ 8000-ով հպարտանալու մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատճառ է դարձել մոտ 120000 արցախցու բռնագաղթման՝ Արցախից: Իրապես ռուբիկներն աննախադեպ «ներգաղթի» պատճառ են դարձել, քանի որ եթե Նիկոլը չլիներ, արցախցիներն էթնիկ զտման չէին ենթարկվի, հետևաբար՝ Հայաստանի բնակչության թիվը մոտ 120000-ով չէին ավելացնի: Ծաղկում ենք, փաստորեն, գլխներիս խաբար չկա…

Եթե ամռանը տեղի ունենա աղետ, ու «Լամա Ռուբոն» չզրկվի որպես իշխանավոր «լայվեր» անելու հնարավորությունից, ապա ոչ թե 3000000, այլ 3 մլն թուրք է գալու այստեղ, բայց, բնականաբար, ոչ միանգամից. սկզբի համար մի 30000 հոգու կուղարկեն, եթե Նիկոլը տեսնի, որ բավարար հանրային դիմադրութություն չկա, տարիների ընթացքում այդ թիվը կհարյուրապատկի՝ տալով իշխանություն ձևավորելու հնարավորություն: