Նիկոլը հայտվել է Բաքվի փողոցներում. ինչ է գրված նրա նկարով գովազդի տակ
15:55 , 29 ապրիլ, 2026
Սոցցանցերում տարածվել է մի կարճ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Բաքվի փողոցներում Նիկոլին գովազդում. նկարի հետ մեկտեղ զետեղված է ադրբեջաներեն հետևյալ նախադասությունը՝ «PAŞINYAN ERMƏNİSTANIN AZƏRBAYCAN VƏ TÜRKİYƏ İLƏ MÜNASİBƏTLƏRİ GENİŞLƏNDİRMƏK İSTƏDİYİNİ BİLDİRİB»: Այն թարգմանվոմ է հետևյալ կերպ՝ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է ընդլայնել Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Սա նշանակում է, որ թուրքերը հույժ ոգևորված են, բայց ոչ թե այն պատճառով, որ հայերիս հետ «բարիշելու են», այլ՝ այն, որ իրականում տարածաշրջանում մեծացնելու են իրենց ազդեցությունը՝ հարաբերությունների ընդլայնման քողի ներքո կլանելով Հայաստանը. մեր երկիրը Նիկոլը վերածում է Թուրքիայի կցորդի, ինչը չի կարող չերջանկացնել Բաքվին. դարավոր երազանք է:
Բաքվում Նիկոլին գովազդելը պետք է միանգամայն տրամաբանական համարել. այդ մարդն Ադրբեջանի համար արել է ավելին, քան վերջին հարյուր տարում՝ որևէ ադրբեջանցի: Նիկոլն Ադրբեջանի ազգային հերոսն է բառիս ամենաուղիղ իմաստով, ուղղակի թուրքերը մի փոքր անհարմար են զգում խոստովանել դա ուղիղ տեքստով, իսկ իրենց սերն առ Նիկոլ արտահայտում են կա՛մ երգերի, կամ գովազդային վահանակների տեղադրման տեսքով: