«Եվրոպան առանց Թուրքիա չի կարող». Դևլեթ Բահչելի


23:26 , 28 ապրիլ, 2026

24news.am-ը գրում է.

Թուրքիայում իշխող ուժի հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին խիստ քննադատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Թուրքիայի վերաբերյալ հայտարարությունները։

Խորհրդարանական ելույթի ընթացքում Բահչելին նշել է, որ այդ խոսքերը «երկակի չափանիշների և մեծամտության դրսևորում են»՝ հավելելով, որ «Եվրոպան առանց Թուրքիայի չի կարող»։

Նրա խոսքով՝ Թուրքիան կարևոր դեր ունի եվրոպական անվտանգության, էներգետիկայի և միգրացիայի կառավարման հարցերում։

Բահչելին անդրադարձել է նաև Իրաքի Քիրքուքի հարցին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է կարևորել այնտեղ ապրող թուրքմենական համայնքի իրավունքներն ու անվտանգությունը։

Հիշեցնենք, որավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպան չպետք է ընկնի «ռուսական, չինական կամ թուրքական ազդեցության տակ»: