Հարձակումը միշտ բերելու է հակահարձակման.Ճիշտ չէ կոշտ ձևով ընդունելԲուլղարիայի հավաքականին


18:59 , 9 հոկտեմբեր, 2013

Բուլղարիայի հավաքականի այցի ժամանակ մեր երկրպագուները ցանկանում են կոշտ ընդունելություն կազմակերպեն` հենց օդանավակայանից:Ցանկանում են «դժողքի» վերածեն Բուլղարիացիների այցը ՀՀ:Սրա պատճառը կա. Սոֆիայում Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ շատ վատ են պահել բուլղարացիները իրենց, կոշտ խաղ են ցուցադրել,երկրպագուները հարձակվել են FAF-ի անդամների վրա:Հիմա մենք ենք ցանկանում նման ձևով դիմավորել, բայց արդյոք սա կլինի մեր կողմից հաղթանակ:Նույն կերպ նրանք կսպասեն մեր հաջորդ այցին Բուլղարիա ու այդպես շարունակ:Իմ կարծիքով մենք հաղթանակ կտանենք այն ժամանակ, երբ շատ նորմալ դիմավորենք նրանց և ցույց տանք, թե ինչպես են ընդունում հյուրերին` առանց չակերտների:Եթե մենք նորմալ դիմավորենք, ապա կարծում եմ նրանք գլուխները կախ կգնան ՀՀ-ից և կհասկանան իրենց սխալը և մյուս անգամ շատ ջերմ կընդունեն և ներողություն կխնդրեն:Հարձակումը միշտ բերելու է հակահարձակման և այս իրավիճակից հաղթած դուրս գալու համար պարտադիր չէ կոշտ ձևով ընդունել:Մեր տղաներին էլ հաղթանակ եմ մաղթում, այս պարագայում կարծում եմ պատվի հարց է, իսկ դաշտում կոշտություն ցուցաբերելը համարժեք պատասխան կլինի:

Կից նյութն՝ այստեղ