ՔՊ-ն սարսափում է պատմության կրկնությունից


16:28 , 28 ապրիլ, 2026
Մեկնաբանելով ընդդիմության կողմից հնչող այն հայտարարությունները, որ իշխանափոխության դեպքում հնարավոր է դառնալու արցախցիների վերադարձն իրենց տները՝ ՔՊ-ական Մինասյան Լիլոն նման կոչերը որակել է որպես անարժանապատվություն և անբարոյականություն՝ հայտարարելով, թե դա հակասում է խաղաղության ձգտումներին, սին ակնկալիքներ է արթնացնում արցախահայերի մոտ, քանի որ ցույց չի տրվում դրան հասնելու ճանապարհը:

Իրականում անբարոյականություն ու անարժանապատվություն է ՔՊ-ի արածը, որի «վոժդը» մեծապես օգնեց Իլհամին մարսել Արցախում իրականացված էթնիկ զտումը: Եթե ընդդիմությունը հաղթի, ապա Ղարաբաղյան շարժումն աներկբայորեն վերաբացվելու է, քանի որ միայն հայրենադավը կարող է համակերպվել էթնիկ զտման հետևանքների հետ՝ հայ ժողովրդի ազգային շահը ստորադասելով թշնամու շահին: Դա, սակայն, չի նշանակում, որ անպայմանորեն պատերազմ էլ ինելու. իրավոնքը մեր կողմն է, և միայն մնում է պայքարել դրա համար, պայքարել հմտորեն ու զգուշորեն, որպեսզի մի կողմից՝ գործն առաջ գնա, մյուս կոմղից՝ գոնե այս փուլում Ադրբեջանի մոտ պատերազմ սկսելու ցանկություն կամ հնարավորություն չառաջանա: Որպեսզի չառաջանա, Հայաստանը պետք է պետականամետ իշխանություն ունենա, այլ ոչ թե մի խունտա, որի պարագլխի համար Էրդողանից գիրք նվեր ստանալը մեծ պատիվ է:

Արցախցիների վերադարձի համար պայքարը լինելու է սկզբունքային, բայց խաղաղ, իսկ եթե, այնոամնեյնիվ, թուրքերը հարձակվեն, ապա կրկնվելու է 90-ականների պատմությունը, երբ «օկուպացվել էր» Ադրբեջանի տարածքի 20%-ը:

Թուրքը գիտի այսքանը, դրա համար էլ հույսը Նիկոլի՝ Արևմուտքի աջակցությամբ վերարտադրվելն է, որը երբեք տեղի չի ունենա, եթե հասարակությունը մի փոքր հասունություն ցուցաբերի ու լիլոների կեղտոտ պրոպագանդայի տակ չմնա: