Մի քանի հարցեր,որ պետք է տալ Արայիկ Հարությունյանին կամ Նիկոլին. ե՞րբ է Արթուր Աբրահամը հանդես եկել ՀՀ դրոշի տակ և հաղթել Հայաստանը ներկայացնելով


15:54 , 28 ապրիլ, 2026
Մի քանի հարցեր,որ պետք է տալ Արայիկ Հարությունյանին կամ Նիկոլին։
Հարց 1.
Ե՞րբ է Արթուր Աբրահամը հանդես եկել ՀՀ դրոշի տակ և հաղթել Հայաստանը ներկայացնելով(դրոշը ռինգում պահելը կապ չունի)։
Հարց2.
Ե՞րբ է Արթուր Աբրահամը ինչ որ լավ բան արել Հայաստանի համար։
Հարց 3.
Ինչու՞ չկա Հովհաննես Բաչկովի անվան բռնցքամարտի մարզադահլիճ։Մի քանի օր առաջ Հովհաննես Բաչկովը իր հարցազրույցներից մեկում նշել է,որ առնետները իրենց մարզադահլիճից անպակաս են։Իսկ ինչու՞ կա Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց։
Հարց 4.
Ես հասկանում եմ,որ համեմատելը մի քիչ կոռեկտ չի,բայց ինչու՞ կա Ֆութբոլի Ակադեմիա,իսկ չկա բռնցքամարտի ակադեմիա։Ո՞ր հավաքականն է ավելի շատ պատմությունով ու արդյունքներոէ։Ինչու՞ Հ1-ը բռնցքամարտի Աշխարհի գավաթի մրցաշարը չի ցուցադրում։
Խնդիրները ավելի խորքային են քան մենք պատկերացնում ենք։Բռնցքամարտը համակարգից դուրս է մնում,ու սա ինչ որ չափով ֆեդերացիայի,բայց մեծ հաշվարկով պետական սխալ վերաբերմունքի արդյուն է։Չկա պատշաճ վերաբերմունք բռնցքամարտի հանդեպ։։Սա մոտեցման ու վերաբերմունքի հարց է,որը չլուծելու դեպքում կունենանք 0 արդյունք…