«Զվարթնոցի» հին շենքը ոչ միայն չպետք է քանդվի, այլև պետք է հուշարձանների պահպանության ցուցակում վերընդգրկվի. ՀԽ որոշում


18:50 , 9 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հանրային խորհուրդն այսօրվա նիստում քննարկման էր դրել Քաղավիացիայի խորհրդի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու մասին դիմումը։ Դիմումատուի համար հիմք էր ծառայել այն, որ քաղավիացիան պետք է կառավարությանը ներկայացնի իր 5 տարիների զարգացման պլանը և այդ համատեքստում ցանկանում էր պարզել, թե հարցը հասարակության մեջ ինչ հնչեղություն ունի։

Բացի այդ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ որպես «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, պաշտոնական նամակ էր ներկայացրել Հանրային խորհուրդ՝ շենքը քանդելու երկրորդ փորձը կանխելու նպատակով՝ պնդելով, որ շենքը վարձակալության հանձնված «Կորպորացիոն Ամերիկան» խախտել է պայմանագիրը, որը կնքվել էր 2001-ին, ուստի դրա իրական սեփականատեր ՀՀ կառավարությունը պետք է կազմակերպության ձեռքից վերցնի այն և տա այնպիսի ընկերության, որն ընդունակ է շահագործելու՝ պահպանելով այն։

«Շուրջ 20 տարի պայմանագրի ժամկետին դեռ կա, իսկ վարձակալը որոշում է կայացրել քանդել շենքը, որն իրեն չի պատկանում իսպառ»,- հայտարարեց նա։

Նա հիշեցրեց, որ 2003-ին իր հայրիկի կողմից հարց էր բարձրացվել, որին միացել էին նաև մի շարք ճարտարապետներ և հասել նրան, որ հանրապետության դատական ատյաններում որոշվել էր, որ շենքը վարձակալության վերցրած «Կորպորացիոն Ամերիկան» իրավունք չունի քանդելու, այլ ընդամենը կարող է փոփոխություններ իրականացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ