Հայկական պետությունը Նիկոլի պատճառով հայտնվել է թուրքական շանտաժի տակ
13:20 , 28 ապրիլ, 2026
Պարզում է՝ նոր կենսաչափական անձնագրերում Արարատը չի լինի այլևս. թեպետ պատկերված է լինելու Խոր Վիրապը, սակայն այն կողմից, որտեղից Արարատը չի երևում: Կառավարության տարածած հաղորդագրությունից պարզում ենք, որ չնայած փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են լինելու հայկական ինքնության, պատմամշակութային ժառանգությանն ու պետականության խորհրդանիշները, սակայն Արարատը բացառել են:
Սա դեռ սկիզբն է. եթե Նիկոլն վերարտադրվի, ապա մի քանի տարի հետո անձնագրերից ու այլ տեղերից կջնջվեն նաև հայկական մյուս խորհրդանիշները, քանի որ Իլհամը կհայտարարի, թե այն, ինչ որ խորհրդանշում է հայերին, իրականում «Արևմտյան Ադրբեջանի» խորհրդանիշներն են, իսկ հայերը դրանք գողացել ու ապօրինաբար սեփականել են:
Հայկական պետությունը Նիկոլի պատճառով հայտնվել է թուրքական շանտաժի տակ, որից կարելի է ազատվել միայն մի եղանակով՝ Նիկոլին քաղաքականապես լիկվիդացնելով. եթե մի ղեկավար կոմպրոմատների տակ ճռռում է, չի կարող նրա կողմից ղեկավարվող երկիրը կենսունակ լինել, ժողովուրդն էլ՝ ազատ: