18:32 , 9 հոկտեմբեր, 2013Esem.am-ը գրում է.
Երգիչ Արմոն, ում ESem.am-ը անդրադառնալու առիթ ունեցել է, վերջերս ամուսնացել է: Երգչի և սիրելիի` մասնագիտությամբ իրավաբան Անիի ծանոթությունը պատահական է կայացել:

Արմոն Անիին գտել է ֆեյսբուքով ու հավանել նրան: «Ժամանակին բավականին ակտիվ էի ֆեյսբուքում: Սկսեցի գրել նրան, սակայն երկար ժամանակ նա չէր պատասխանում իմ նամակներին: Նրա հետ խոսելն ինձ համար սկզբունքի հարց էր դարձել, քանի որ անընդհատ գրում էի, իսկ նա համառորեն չէր պատասխանում»,-նշեց երգիչը, ով սկզբնական շրջանում սոցիալական ցանցով է շփվել սիրելիի հետ: -Որոշ ժամանակ անց` ապրիլին, նրան տեսնելու ու սիրո խոստովանություն անելու համար մեկնեցի Ֆրանսիա, և մենք միասին Հայաստան եկանք: Այնուհետև Անին դարձյալ մեկնեց, որովհետև պետք է քննություններ հանձներ»: Որոշ ժամանակ անց սիրելին կրկին Հայաստան է եկել ու իրենք սկսել են միասին ապրել. «Անիի ծնողները ևս Հայաստան եկան ու ընտանիքներով նշեցինք մեր միությունը»:

Անդրադառնալով հարսանիքին` Արմոն նշեց, որ չեն ցանկացել հայկական ավանդական հարսանիք անել. «Պետք է փոքր մի բան կազմակերպեինք ու մտածեցինք, որ գուցե շատերը նեղանան: Որոշեցինք մեղրամիսն ու հարսանիքը համատեղել և 7 օրով մեկնել Դուբայ, որտեղ էլ օգոստոսի 29-ին տեղի ունեցավ մեր հարսանիքը»:

Արմոն ընդգծեց,որ սիրելին մեծ նվեր էր իր համար. «Աստված ինձ շատ մեծ նվեր արեց. նախ նվիրեց կնոջս, ապա փոխեց կյանքս` ինձ դարձնելով ճշմարիտ քրիստոնյա»:
Հարսանիքի օրը զույգին միացել են այն մարդիկ, ովքեր ցանկացել են մեկնել Դուբայ ու մասնակցել հավաքույթին: Հայտնիներից ներկա են եղել Արամ Նիկոլյանը`կնոջ հետ, Արամայիս Հայրապետյանն ու Լուսինե Աղաբեկյանը:

Արմոյի և Անիի հարսանիքը տեղի է ունեցել ծովափին, իսկ պսակադրության մասին խոսելիս երգիչը նշեց. «Այնտեղ որոշել էինք քահանա կանչել, որ օրհներ մեր միությունը: Քահանան նշեց, որ պետք է մենք գնանք օրհնություն ստանալու: Բացի այդ, պետք է բժշկական թուղթ ներկայացնեինք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ