Սամվել Ալեքսանյանի սուլիչներով մարդիկ և Փակ շուկայի ակտիվիստները (photo, video)


18:26 , 9 հոկտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էինք, Նախախորհրդարանի անդամներն այսօրվանից սկսում են Փակ շուկայի ապօրինության դեմ պայքարը: Այն մեկնարկեց այսօր Մաշտոցի պուրակից երթով դեպի Փակ շուկա: Այնտեղ ակտիվիստներին արդեն սպասում էին Սամվել Ալեքսանյանի լավ պատրաստված կողմնակիցները: Նրանք վանկարկում և պահանջում էին հեռանալ ակտիվիստներին: Նշենք, որ կողմնակիցներին պարբերաբար ուղղորդում և հրահանգներ էին տալիս մեկ-երկու մարդիկ: Մոտ մեկ ժամ վանկարկումներից, բարձրախոսով խոսելուց հետո ակտիվիստները հեռացան՝ խոստանալով կրկին վերադառնալ ակցիայի վայր: Մի քանի րոպե կանգնելուց հետ Ալեքսանյանի  մարդիկ նույնպես հեռացան: