Ռուսաստանը ցանկանում է ուկրաինական տարածքը, որպեսզի կարողանա գրավել այլ տարածքներ․ Զելենսկի


23:58 , 27 ապրիլ, 2026

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը ցանկանում է ուկրաինական տարածքը, որպեսզի կարողանա գրավել այլ տարածքներ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե Ռուսաստանը հաջողության հասնի մեկ երկրի նկատմամբ, ապա նույնը կանի նաև մյուսների հետ։

Ռուսաստանը հենց այդպես էլ վարվեց. Մոլդովայի մի մասը, Վրաստանի մի մասը, Ղրիմի գրավումը և Դոնեցկի օկուպացիան, Բելառուսի ենթարկեցումը։ Լայնածավալ պատերազմ Ուկրաինայի դեմ»,-նշել է նա։