Արգենտինացի դիետոլոգները ստեղծել են նիհարացնող մաստակ


18:06 , 9 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արգենտինացի գիտնականները վստահ են, որ ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական հարց է, այլև բազմաթիվ հիվանդությունների պատճառ: Արյան զարկերակային ճնշումը, աթերոսկլերոզը, սրտի իշեմիկ հիվանդությունները, շաքարախտը ավելորդ քաշի հետևանք են: 

Որպեսզի մարդը խուսափի ավելորդ դիետաներով իրեն նիհարացնելու գործընթացից, արգենտինացի դիետոլոգները ստեղծել են ծամոն, որը թույլ է տալիս ժամանակավորապես մոռանալ սննդի մասին: 

Մաստակը կրպակներում չի վաճառվելու, սակայն այն հնարավոր է ազատ վաճառքի միջոցով գնել դեղատներից՝ հայտնում է ITAR-TASS-ը: 

Դիետիկ նորույթի հեղինակներից Մարկոս Մեյերը՝ գիտության ու տեխնիկական հետազոտությունների ազգային ինստիտուսի մասնագետներից մեկը, հայտնում է, որ առանց շաքարի մաստակի մեջ ավելացվում են կենսաբանորեն ակտիվ հավելումներ: Դրա բաղադրության մեջ մտնում է կանաչ սուրճի մզվածք՝ առանց կոֆեինի, ինչպես նաև այլ բնական բաղադրիչներ, որոնք առաջացնում են հագեցվածության զգացում: 

Այդկերպ մաստակը թույլ է տալիս վերահսկել ախորժակն ու փոխել սնվելու ռիթմը: