17:54 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայտնաբերվել է բանաձև, որը կանխատեսում է, թե որքան հաճախ կարող է մեջբերվել այս կամ այն գիտական հոդվածը: Ամերիկացի գիտնականների թիմը հայտնում է, որ հասարակ մոդելը թույլ է տալիս բավականին հստակ կանխատեսումներ անել ԶԼՄ-ներում գիտական հոդվածների ապագա հիշատակումների մասին՝ հայտնում է Vesti-ն:
Մաթեմատիկական մոդելը հիմնվում է առանցքային բառերի վրա, որոնցով հոդվածը մեջբերվում է հրապարակումից հետո առաջին տարիներին:
Հոդվածի ժողովրդականության վրա ազդում են հիմնականում երեք գործոններ՝ առաջինը գաղափարի գրավչությունն է, երկրորդը՝ ժողովրդականության պոտենցիալը, երրորդը՝ տեղեկատվության թարմությունը:
Ապագայում մասնագետները մտադիր են կատարելագործել մոդելը: Մոտ ժամանակներս նրանք մտադիր են կայք բացել, որը կկարողանա կանխատեսում տալ ցանկացած գիտական աշխատանքի: