Հայրը սպանել է 7-ամյա երեխային և գցել նրան աղբարկղը. երեխայի մայրն օգնել է թաքցնել երեխայի սպանությունը


17:29 , 9 հոկտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Օկսանա Կուկինան, ով հանդիսանում է 7-ամյա երեխայի մայրը, քաջատեղյակ էր, թե իրականում ինչ է եղել իր տղայի հետ: Երեխայի դին գտել էին աղբամանի մեջ:Պարզվել է, որ դպրոցական երեխայի սպանողը հարազատ հայրն է, ով միանգամից պատմել էր կնոջն իր կատարած քայլի մասին:

 «Մաքսիմն ինձ ասաց, որ ես չանհանգստանամ: Նա ասաց, որ կարծում է սպանել է երեխային: Ես վազեցի երեխայի մոտ, իսկ ամուսինս` իմ ետևից: Ամուսինս ասաց, որ պետք է մարմինը թաքցնել:Մնացածը ես վատ եմ հիշում:Նա վերցրեց երեխայի շորերը, որով երեխան դպրոց էր գնում և դուրս եկավ տանից: Ես հանգստացա արդեն: Ամուսինս ասաց, որ առավոտյան գնամ դպրոց և հարցնեմ երեխայի մասին և ասեմ, որ երեխան տուն չի եկել»,- սառնասրտորեն պատմել է կինը:

 Այդ ամենից հետո, երեխայի մայրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երեխան չի վերադարձել տուն:Երկուշաբթի օրն արդեն երեխայի 39-ամյա հայրը խոստովանել է իր հանցանքի մասին: «Ինձ թվում է նա երեխային ինչ-որ բանով է հարվածել , քանի որ նա այդ մասին էր խոսում»,- ասել է երեխայի մայրը:

 Երեխային ոստիկանությունը մի քանի օր շարունակ փնտրում էր: Որոնողական աշխատանքների արդյունքում երեխայի դին գտել էին աղբարկղի մեջ: Այս մասին գրում  է lifenews-ը: