Աննան քողարկված հականիկոլական կոչ է հնչեցրել


15:14 , 25 ապրիլ, 2026
Նիկոլի գիրկը վերադարձած Աննան կոչ է արել ընտրական իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին ընտրություն կատարելիս առաջնորդվել բացառապես սեփական համոզմունքներով, սկզբունքներով, ցանկություններով, խղճով և մտքով՝ միաժամանակ պնդելով՝ կոչ չի անում ընտրել կոնկրետ այս կամ այն քաղաքական ուժին:

Բավական հակասական պատկեր է ստացվում. մի կողմից՝ Աննան իբր չեզոքություն պահպանում՝ թերևս այն հույսով, որ դա կօգնի Նիկոլին ու ՔՊ-ին ավելորդ անգամ չվարկաբեկվել (Աշոտիկի մաման էլ գիտի, որ ազգն իրեն ատում է), մյուս կողմից՝ նրա կոչը՝ ընտրություն կատարելիս առաջնորդվելու խղճով և մտքով, թողնում է հակասական տպավորություն, քանի որ եթե քաղաքացիները շարժվեն Աննայի բանաձևով, ապա ՔՊ-ն պետք է տառացիորեն 0 ձայն հավաքի. չի կարող այս արևի տակ գտնվել մի բարեխիղճ ու խելամիտ հայ, որը ձայն կտա այն ուժին, որը խայտառակեց բովանդակ հայ ազգին՝ մեզ իջեցնելով պապուասների մակարդակին:

Ստացվում է՝ Աննան քողարկված հականիկոլական կոչ է հնչեցրել՝ ինքն էլ այդ մասին չկռահելով: