20:21 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պակիստանի գերագույն դատարանը վճիռ է կայացրել գրավի դիմաց երկրի նախկին նախագահ, գեներալ Պերվես Մուշարաֆին ազատ արձակել: Նրան մեղադրում են Բելուջիստան գավառում ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Չորեքշաբթի դատարանը լսել է Մուշարաֆի պաշտպանության բողոքարկումը նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ դատարանի մերժման թեմայով: Դատավորները եկել են այն եզրակացության, որ սպանության գործում Մուշարաֆի անմիջական մասնակցության լուրջ ապացույցներ չկան:
Ավելի վաղ Մուշարաֆից հանվել էր խափանման այդ միջոցը երկու այլ գործերով, որոնցով նա որպես մեղադրյալ էր անցնում: Դրանք են 2007-ին նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանությունը և 2007-ին գերագույն դատարանի դատավորների ձերբակալությունն ու արտակարգ դրության ներմուծումը:
Ռավալպինդի քաղաքի դատարանը, որը հետաքննում է Բհուտտոյի սպանության գործը, այս շաբաթ ավելի վաղ որոշել էր հոկտեմբերի 22-ին վերսկսել գործընթացը: Այն հրաժարվել է գործից բացառել Մուշարաֆին: