Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բшխվել են 2 «Mercedes»-ները, «ՎԱԶ 2121»-ը և 2 «MAN» մակնիշի բեռնատարները
23:36 , 22 ապրիլ, 2026
Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի ներսում բախվել են 2 «Mercedes» մակնիշի, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և 2 «MAN» մակնիշի բեռնատարները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը։