Թուրքիան սահմանը կբացի միայն մի դեպքում


15:43 , 22 ապրիլ, 2026
Արձագանքելով Սիմոնյան Ալենի՝ Թուրքիայում արված այն խոստովանությանը, որ Ադրբեջանն է կանխում Թուրքիայի հետ սահմանի բացումը՝ օգտագործելով իր լոբբիստական լծակները՝ Հակոբյան Հասոն ասել է, որ թուրք «գործընկերների» հետ հանդիպումներում նրանք ոչինչ չեն կարողանում ասել, չեն կարողանում հիմնավորել, թե ինչու են սահմանը փակ պահում: «…որովհետև չկա մի պատճառ, ինչի համար չպետք է սահմանը բացվի»,-մասնավորապես՝ հայտարարել է Հասոն՝ մատնացույց անելով Ադրբեջանի հետ «զարգացող» հարաբերությունները:

Հասոն, փաստորեն, չի հասկացել թուրքական պետության՝ Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականության էությունը, չի հասկացել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ ժամանակին արցախյան խնդրի գոյությունն ընդամենը պատրվակ են եղել ու են՝Հայաստանին շրջափակելու: Ինչո՞ւ: Քանի որ հայկական պետականության գոյութունը Կովկասում Թուրքիան ընկալում է որպես մարտահրավեր, անհանդուրժելի իրողություն: Թուրքիան սահմանը կբացի միայն այն ժամանակ, երբ այդ պետականությունը ոչնացված լինի կամ կրի առնվազը հույժ բոիտաֆորիկ բնույթ: Այդ սահմանը կբացվի այն դեպքում, եթե Թուրքիան այստեղ կատարյալ տերուտիրական լինի:

Բացառված չէ, որ Նիկոլի վերարտադրության դեպքում, դրանից որոշակի ժամանակ անց այդ սահմանն իսկապես բացվի, քանի որ եթե ՔՊ-ն վերարտադրվի, Թուրքիան իսկապս այստեղ կատարյալ տերուտիրական է դառնալու ու գալու է մեզ ստրկացնելու: