Ծառուկյանի` ԱԺ նիստերից բացակայելը զբաղվածությամբ բացատրելը, առնվազն ծիծաղելի է


15:13 , 9 հոկտեմբեր, 2013

Էնքան ա խորացել ափսուրդը, որ փաստորեն Ծառուկյանի՝ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելը դառնում ա քննարկվող նորություն: Տեսեք-տեսեք, Ծառուկյանն այնուամենայնիվ մասնակցեց այս անգամ:
Էլ ավելի աբսուրդային է Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի բացատրությունները, երբ այս կամ այն լրագրողը հարցնում է, թե այս անգամ ինչի՞ չեկավ ԱԺ նիստին կամ Անվտանգության Խորհրդի նիստին: Տոնոյանին թվում է, թե ինքը շատ ուժեղ պատասխան ունի նման հարցերին «Պարոն Ծառուկյանը խիստ զբաղված է...»:
Ամոթ չլինի հարցնել, թե այդ ի՞նչ կարևոր գործերով է զբաղված Ծառուկյանը, որոնք ավելի կարևոր են, քան ԱԺ պատգամավորի ծառայողական պարտականությունները ու առավել եվս ԱԽ անդամ լինելը: Եթե այնուամենայնիվ կան ավելի կարևոր գործեր, ապա ի՞նչ իմաստ ունի պատգամավոր ու կուսակցապետ լինելու, թող իր կարևոր գործերով զբաղվի: Ի վերջո, պատգամավորի մանդատը ու ամբողջ երկրի անվտանգության խորհրդի անդամ լինելը կատակ բան չեն ու մեծ պատասխանատվություն են ենթադրում: