ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Պակիստան հետաձգվել է


23:38 , 21 ապրիլ, 2026

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Պակիստան հետաձգվել է Իրանում խաղաղության բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ առկա անհամաձայնությունների պատճառով, գրում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը պատրաստ է մեկնել Իսլամաբադ, սակայն իրանական կողմը նշել է, որ մասնակցության հստակ որոշում դեռ չկա։